«Տիտանիկից» փրկվածի թոռնուհին՝ «Կոնկորդիայում»
100 տարի առաջ խորտակված «Տիտանիկ» նավից փրկված մի կնոջ թոռնուհին գտնվել է իտալական «Costa Concordia» զբոսանավում: Այս մասին գրել է իտալական «Republika» թերթը:
Վալենտինա Կապուանոն չի հավատացել իր աչքերին, երբ «Costa Concordia»-ն սկսել է սուզվել:
«Ես կարծես նորից վերապրեցի պատմությունը, դա սարսափելի էր, ես շոկի մեջ էի», ասել է Կապուանոն՝ հստակ պատկերացնելով, թե ինչ ապրումներ է ունեցել իր տատիկը 1912 թ.-ին սուզվող «Տիտանիկում»:
100 տարի առաջ «Տիտանիկ» նավում են գտնվել Վալենտինա Կապուանոյի տատիկը՝ անվանակից Վալենտինան և նրա եղբայրը, որոնք նոր կյանք սկսելու հույսով ուղևորվում էին Ամերիկա: Վալենտինան փրկվել էր, բայց նրա 25 ամյա եղբայրը զոհվել է հսկա նավի աղետից:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին իտալական «Costa Concordia» զբոսանավը, աղետի ենթարկվեց՝ բախվելող ստորջրյա խութերին: 4200 մարդ կար նավում, որոնցից 29-ը նախանական տվյալներով զոհվել են: Պարզվել է, որ մեղավորը նավի նավապետն է եղել, որը աղետի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել ու չի կարողացել ճիշտ կողմնորոշվել, դեռ ավելին առաջինն է լքել նավը։