Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբովյան փողոցը «մաքրվում է»

Հասարակություն
a55c3d4d29ccbdc6b4eaa6115e3ea2cf

Այսօր ապամոնտաժվում էին Աբովյան փողոցի սկզբնամասի էլիտար խանութները՝ «Բիզոն»-ը, «Բրավո»-ն եւ « Սալվատինին»։ Ի տարբերություն, մի քանի ամիս առաջ՝ ապամոնտաժված կրպակների տերերի՝ այս խանութների տերերը չէին դժգոհում։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղեկացրեց, որ կրպակների սեփականատերների հետ բանակցությունների արդյունքում գտնվել են լուծումներ եւ նրանց այլընտրանքային տեղեր են առաջարկվել։

Հիշեցնենք, որ սա նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումն էր՝ Երեւանի կենտրոնը մաքրել կրպակներից եւ դա շարունակում է Տարոն Մարգարյանը։

Երեւանի կենտրոնում կապամոնտաժվի 243 կրպակ։