Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է դատահոգեբուժական փորձագետը

Հասարակություն
ff52aaf95214c35bc73ca8de6e93bb3b

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:

Նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: