Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն վարորդների

Հասարակություն
2f978456c00e2b5339d24276fd948ce3

Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում և Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տեղացած առատ ձյան /15-40սմ/ պատճառով, դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/ և Տաշիրի ճանապարհահատվածները:Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ: Հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: 19.01.2012