Ավտովթար՝ մահվան ելքով (տեսանյութ)
Գյումրիում երեկ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար՝ մահվան ելքով: Մուշ 2 թաղամաս տանող ճանապարհին BMW մակնիշի 29. 612 համարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթակել Գյումրի քաղաքի Մուշ -2 թաղամասի բնակիչ, 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանին, ով տեղում մահացել է:
Ըստ վկաների, Գեորգը եղբոր հետ ճանապարհը հատելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել: 24-ամյա Լեւոն Կիրակոսյանը պատմել է, որ ճանապարհը հատել է նախ ինքը, հետո վազել է եղբայրը եւ ուժեղ երթեւեկող մեքենան հարվածել է եղբորը:
Գեորգ Կիրակոսյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները:
Նշենք, որ սովորաբար Մուշ թաղամաս տանող այս ճանապարհահատվածը, ըստ մասնագետների, համարվում է պատահարների համար նպաստավոր:
Գեւորգ Կիրակոսյանը միակողմանի ծնողազուրկ էր: Նա ապրում էր մոր եւ եղբոր հետ: Հարեւանների վկայությամբ՝ ընտանիքի միակ կերակրողն էր:
«Գալա» ՀԸ