Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքն ու վրացին 47 հոգու պատանդ էին պահել

Հասարակություն
85e14214f4f98bc12a2fcf4c8d3b89c0

Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետի մոտ, վրացական կողմում կանգնած է Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Երևան ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որի 47 ուղևորները գերի են պահվում ավտոբուսի թուրք և վրացի 2 վարորդների կողմից։ Ավտոբուսը Ստամբուլից դուրս է եկել չորեքշաբթի օրը և արդեն երրորդ օրն է ուղևորներին թույլ չեն տալիս իջնել։

Մանրամասներն այստեղ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուղեւորները րոպեներ առաջ իրենց իրերով մոտեցել են հայ-վրացական սահմանին` այն հատելու համար:

Ուղևորներին պատանդ պահելու պառճառն այն էր, որ վարորդները պայմանագիր են կնքել ինչ-որ ընկերության հետ, որը սակայն նրանց գումարներ չի տվել: