Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձայնագրություն՝ Ռուբինշտայնի դաշնամուրով

Հասարակություն
5fc25029f0ed0fa93ea40bca06d2482a

Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միության համերգասրահում տեղի կունենա Բրիտանիայում բնակվող դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանի «My Keys to Christmas» (Ծննդյան Տոների ելևեջներ) ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը:

Սա Արթուր Բոբիկյանի 1-ին անհատական ձայնասկավառակն է, որը ձայնագրվել է Բրիտանիայի Թագավորական երաժտական քոլեջի առաջարկությամբ և զետեղված է հեղինակավոր այդ հաստատության 2011 թ-ի ձայնադարանում:

Ձայնագրությունը կատարվել է Թագավորական երաժտական քոլեջի համերգային մեծ դահլիճում` լեգենդար Արթուր Ռուբինշտայնի դաշնամուրով:

Շնորհանդեսին երաժիշտը հանդես կգա մենահամերգով, որի ժամանակ կհնչեն ձայնասկավառակում զետեղված ծննդյան քարոլների դաշնամուրային իր փոխադրումները:

Համերգին կմասնակցեն սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը,պարուհի Թենի Մաթյանը, ով Մեծ Բրիտանիայի Պարի արքայական ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: