Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դպրոցականները վերադառնում են մեդալներով

Հասարակություն
285d4530fd187718ef32a994e6a2afb4

Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան "Ֆիզիկա", "Մաթեմատիկա" և "Ինֆորմատիկա" առարկաներից:

Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով։

Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները: Անհատական արդյունքներով Հայաստանի Հանրապետության դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ:

Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի: