Let's Do It! Armenia
«Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Սարտի 24-ից մինչև սեպտեմբերի 25-ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 100 երկրում:
«Let's Do It!» համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:
Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների/:
«Երիտասարդ կենսաբանների ասոցացիա»-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց, հասարակական և պետական կազմակերպություններին, երիտասարդական շարժումներին, խմբերին միավորվել այս գաղափարի շուրջ և միասին կյանքի կոչել այս նախաձեռնությունը: