Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրված ու հոշոտված դի՝ նկուղում (տեսանյութ)

Հասարակություն
923cc8f567e8ca4e0ab470c9c3c4c6d1

Գյումրու Սավոյան փողոցին հարակից, նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի մասնաշենքի նկուղում, այսօր ժամը 12-ի սահմաններում հայտնաբերվել է այրված կնոջ դի:

Դեպքի վայր են մեկնել աշխատակիցներ Գյումրու ոստիկանությունից, եւ մարզային քննչական վարչությունից: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ- քննչական միջոցոռումներ պարզելու համար կնոջ ինքնությունը: Նախնական տեղեկությունների համաձայն, կինը միջին տարիքի է եղել, իսկ մարմինը, եղել է գրեթե ամբողջությամբ այրված, նաեւ կենդանիների կողմից հոշոտված: Մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է «Գալա» -ն։