Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը շնորհակալագրեր բաժանեց

Հասարակություն
b2fae55b7baee73c2940543795406963

«Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների և նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս , բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:

Առողջապահության համակարգում երկարատև,բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար ինստիտուտի 50 ամյակի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։