Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ամփոփագրից

Հասարակություն
088349412bfaaa74e9321540765f5342

Հունվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երեք «Մերսեդես» բախվել են

Հունվարի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցում` «Սթար» սուպերմարկետի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես S-420», «Մերսեդես E-230» և «Մերսեդես S-320» մակնիշի ավտոմեքենաներ:

Կատարվում է քննություն:

«Նիվան» գլորվել և ընկել է գետը

Հունվաի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի 79/2 կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշներին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից ձորակում` գետի մեջ։ Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
Զոհեր և վիրավորներ չկան։

Կատարվում է քննություն:

Փաստաթղթերի կեղծման մեղադրանքով

Հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վերին Գետաշեն գյուղից բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը 2008 թ. մայիսի 21-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:

Ափիոնանման զանգված

Հունվարի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության ծառայողները Ավանի 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել է ափիոնանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։