A
A
Ամենագնացներ՝ փրկարարներին
ՀՀ ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալությունն ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրինությանն է հանձնել 7 ամբողջովին նոր ամենագնաց բեռնատար ավտոմեքենա, ինչպես նաև 6 շարժական էլեկտրակայան։
Նոր ամենագնաց մեքենաները հրշեջ-փրկարարներին հնարավորություն կտան հասնել դժվարամատչելի տարածքներ, ձնաբքերից և խցանումներից ավտոմեքենաներ դուրս բերել, անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների ժամանակ բարձրադիր վայրեր տեղափոխել հրդեհաշիջում իրականացնողներին։