Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացի գրողի հայերեն գիրքը

Հասարակություն
fdf5dd63c096174346d6ef34dcf672ab

Թբիլիսիի «Հայարտուն« մշակութային կենտրոնում տեղի է ունեցել արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ դասական արձակագիր, Վրաստանի գրողների միության փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայերեն նոր՝ «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և «Հայարտուն« կենտրոնի նախաձեռնությամբ։

Այն հեղինակի հայերեն երկրորդ գիրքն է, հրատարակվել է թարգմանչի կողմից Թբիլիսիում հիմնադրած «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով և տիտղոսաթերթի ինքնատիպ ձևավորմամբ խորհրդանշում է Հայ գրատպության 500-ամյակը: