Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Շեն Կոնցեռն»-ում

Հասարակություն
34588e7d256b1c4fe78496e6c869de38

Հունվարի 23-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2/2 հասցեում («Շեն Կոնցեռն» ՓԲԸ):
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.28-ին, մարվել՝ 15.36-ին:
Այրվել է մոտ 20 քմ մակերեսով ծածկ և նրա տակ գտնվող մագնեզիումը:


Բաղիկյանին օգնեցին

Հունվարի 23-ին`ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 11 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող`ոտքի կոտրվածքով, 1938 թվականին ծնված Ց.Բաղիկյանը: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

Հանձնել են ծնողներին

Հունվարի 23-ին`ժամը 17.47-ին ահա¬զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 34 շենքի 53-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում է մնացել անչափահաս երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2004 թվականին ծնված Արթուր Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:


Դուրս են բերել անվնաս

Հունվարի 24-ին`ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ-ում (Սարավան գյուղի մոտակայքում) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները «ԿամԱԶ» մակնիշի 21 ՏԼ 601 պետհամարանիշի ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդ,1957 թվականին ծնված Վարդան Թաղմասյանին և ուղևոր,1972 թվականին ծնված Անդրանիկ Ենոքյանին:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։