Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունից դուռը տեղահան է եղել

Հասարակություն
77d4e9a0b56b74263ddd289bb92183d3

Երեկ երեկոյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի 23-րդ բնակարանում տեղի է ունեցել պայթյուն` գազից:
Տեղում պարզվել է, որ պայթյունից տեղահան է եղել Վ.Մարտիրոսյանին պատկանող տան խոհանոցի դուռը, զոհեր և վիրավորներ չկան:


Գազի արտահոսք

Հունվարի 23-ին`ժամը 21.46-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` Եռաբլուր պանթեոնի դիմաց, «Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան» մակնիշի 2202 Տ պետհամարանիշի (վարորդ` Գաբրիել Տեր-Կարապետյան) ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«1-04» ծառայության աշխատակիցները փակել են գազի արտահոսքը:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։