Նոր հիմնախնդիր Լիճքի համար
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ:
Համայնքում հողի սեփականության գրանցումներից հետո շուրջ 600 սեփականության վկայականների պակաս է արձանագրվել, այսինքն` շուրջ 600 հոգի զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից:
Համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ խնդրի վերաբերյալ կադաստրի տարածքային ստորաբաժանումից պարզաբանում ստանալու պահանջ էր ներկայացրել գյուղապետարանի աշխատակազմին, սակայն մինչ օրս գրավոր պատասխան վերջինս չի տվել:
Այդ մասին նամակ է տարածել Լիճք համայնքի ավագանու անդամ Համլետ Հակոբյանը։ Մեջբերելով նամակը՝ Մարտունի ԻնֆոՏուն- ը հայտնում է, որ նախաբանն է այն հիմնախնդրի,որ այս պահին ծառացել է համայնքի առջև:
2011թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆոնդային բյուջեի ծախսերը ներկայացնելիս` պարզվել է ,որ 9,6 մլն. դրամ է նախատեսվել համայնքի գլխավոր հատակագծի հաստատման աշխատանքների համար,ասվել է ,որ Մարտունու տարածաշրջանի բոլոր համայնքներն էլ պետք է իրենց ֆոնդային բյուջեներից նմանատիպ գումարներ նախատեսեն:
«Ես դեմ եմ քվեարկել այս նախագծին, որովհետև անհասկանալի է թէ ինչպես են նկարվել այս թվերը,քանի որ նաև հաստատված է այն հանգամանքը, որ եղել են կազմակերպություններ,որոնք առաջարկել են իրենց ծառայություններն ավելի մատչելի թվերով` մոտավորապես 5-5.5 մլն. դրամով, սակայն Լիճք համայնքի ղեկավարի պնդմամբ ՀՀ կառավարությունից այս ծրագրի պատասխանատուներից մեկը` Բախշյան ազգանունով, պնդել է, որ եթե իրենց կողմից չանցկացվի գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները և չվճարվի 10,5 մլն. ՀՀ դրամ ապա չի հաստատվի»,-ասել է Լիճք համայնքի ավագանու անդամ Համլետ Հակոբյանը։