Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

32-ը տեղափոխվել է հատուկ տարածք

Հասարակություն
d02ab336b2f49ae5ae0ef8bf101c474a

2012 թ. հունվարի 10-ից մինչեւ հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում կանգառի եւ կայանման կանոնները խախտելու համար, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք՝ տուգանային հրապարակ:

Եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կայանման կանոնների խախտումը, նույն օրենքի 181 հոդվածի 4-րդ, 5-րդ կետերի տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

Այդ դեպքում բերման ենթարկողը անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: