Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրծկալից հանեցին թմրանյութը

Հասարակություն
55e41f1ea2aae0930f025284ea1e8ed5

Հունվարի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի և նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին:
Խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:
Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


Կողոպուտ Անդրանիկի փողոցում

Հունվարի 25-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 56-ամյա մի կին և հայտնել, որ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի վնաս:
Կատարվում է նախաքննություն:


Էջմիածին-Մասիս ճանապարհին

Հունվարի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին ու մետաղյա պաշտպանիչ թիթեղներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Արթիկում

Հունվարի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքում բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, որն այդ պահին քարշակով ամրացված է եղել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


5-ամյա աղջիկը թունավորվել է

Հունվարի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի մի շենքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ երեխան թունավորվել է տան գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։