Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու բարձրահարկեր են փլուզվել (տեսանյութ)

Հասարակություն
2857164a8db8e28f0c94086ed845af61

Ռիո-դե -Ժանեյրոյի կենտրոնում փլուզվել են 10 և 21 հարկանի 2 բիզնես կենտրոններ։

Տեղական «Գլօբօ» հեռուստաալիքը հայտնել է 10-ը զոհերի և վիրավորների մասին։ Իսկ ահա «Associated Press»-ը, հակառակ տեղեկություն է տարածել, ըստ նրա զոհեր չկան, թեև քաղաքային իշխանությունները հայտնել են երկու զոհի մասին։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել է գիշերը, երբ աշխատանքներն արդեն ավարտված են եղել։ Սակայն տեղեկություններ կան, որ որոշ գրասենյակներում փլուզման պահին աշխատողներ են եղել։

Փրկարարական աշխատանքները կատարվել են արհեստական լուսավորության ներքո, քանի որ փլուզման պատճառով անջատել են այդ շրջանի էլեկտրամատակարարումը հրդեհից խուսափելու նպատակով։

Բարձրահարկերը գտնվում են քաղաքի խիտ թաղամասերից մեկում։ Նրանց անմիջական հարևանությամբ բոլորովին վերջերս նորոգվել է քաղաքային թատրոնի շենքը։

Կարծիքներ կան, որ շենքերը փլուզվել են պայթյունի հետևանքով։

Ռիո-դե- Ժանեյրոյի քաղաքապետը Էդուարդ Պաիսը ասել է, որ փլուզումը հնարավոր է տեղի ունեցած լինի մոտակայքում ընթացող շինարարության հետևանքով, հնարավոր է որ շինարարները պայթեցման աշխատանքներ են կատարել։

Բայց քաղաքապետի համար առայժմ անհասկանալի է, թե ինչու չեն դիմացել երկու բարձրահարկերի մետաղական կոնստրուկցիաները։