A
A
Փնտրվում է վարչապետի կոշիկը (տեսանյութ)
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը և ընդիմության առաջնորդ Թոնի Էբբոթը, մի կերպ փախել են ըմբոստ ցուցարարներից, որոնք ի պաշտպանություն ավստրալիական տեղաբնիկների՝ բողոքի ցույց էին կազմակերպել, հայտնում է BBC-ն:
Ավելի քան 200 ցուցարարներ շրջափակել են այն ռեստորանը, որտեղ ընթանում էր Ավստրալիայի վարչապետի ու ընդիմության ղեկավարի հանդիպումը:
Ավստրալիական տեղաբնիկների պաշտպանները, սկզբում ուժգին թակել են ռեստորանի պատուհանները, սպասել նրանց ռեստորանից դուրս գալուն։
Մոտ 50 ոստիկաններ, որոնք ռեստորանում ապահովվում էին Հիլարդի և Էբբոթի անվտանգությունը, ստիպված նրանց դուրս են բերել ետնամուտքից:
«Փախուստի» պահին Ավստրալիայի վարչապետի կոշիկը դուրս է թռել ոտքից, վարչապետը չի հասցրել վերցնել այն և մեքենա է նստել
առանց կոշիկի: