Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍԱԼԱ-ի մարտիկի գերեզմանը դեռ անհայտ է

Հասարակություն
d0328f442c5dbbc27caec5c3f8d68893

Երեկ առավոտյան Փարիզի Ալֆորվիլ շրջանի հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ՝ ԱՍԱԼԱ-ի անդամաներից՝ նահատակ Լեւոն Էքմեքճյանի հիշատակին

Հիշեցնենք 1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ)՝ « Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ, Զոհրաբ Սարգսյանի եւ Լեւոն Էքմեքճյանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, Անկարայի «Էսենպողա» օդակայարանի վրա:

Այդ գործողությունը ԱՍԱԼԱ-ն անվանել է «Կարին - Էրզրում»: Գործողության ընթացքում նահատակվել է խմբի ղեկավար Զոհրաբ Սարգսյանը, իսկ Լեւոն Էքմեքճյանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել եւ վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել:

1983 թվի հունվարի 29-ին Լեւոն Էքմեքճյանը կախաղան է բարձրացվել՛
Նա Թուրքիայի պատմության մեջ մահապատժի ենթարկված վերջի անձն էր: 1983 թվի հունվարի 29-ից հետո, Թուրքիայում ոչ մի մահապատժի վճիռ չի իրականացվել։

Էքմեքճյանի գերեզմանը մնում է անհայտ: Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը: