Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոստա Կոնկորդիա» -ն ծովից հանում են

Հասարակություն
05f915894965d40d951a468fe243abd2

«Կոստա Կոնկորդիա»-ի սեփականատերերն իրենց պարտքն են համարել ծովից դուրս բերել կիսախորտակված զբոսանավը, որը ստորջրյա խութերին բախվելով՝ աղետի էր մատնվել հունվարի 13-ին՝ Իրտալիայի Ջիլիո կղզու ափերի մոտ։

Ավելի քան 114 հազար տոննա քաշ ունեցող նավը, որի մեջ խորտակման պահին գտնվել է 4200 ուղևոր, ջրից դուրս բերելու համար կպահանջվի մոտ 10 ամիս,- տեղակացնում է BBC-ին։

Աղետի պատճառով 17 մարդ է զոհվել, 15-ը մինչ օրս անհետ կորած են համարվում։ Նրանց մարմինները գտնելու հույսերը կապված են նավը ծովից դուրս բերելու հետ։

Նավը դուրս բերելու հիմնական նպատակներից մեկն էլ էկոլոգիական աղետը կանխելն է, քանի որ մեծ քանակությամբ վառելիքն ամեն րոպե կարող է ծովը թափվել։

«Մենք գիտենք, որ սա բարդ դեպք է և նավի դուրս բերման գործընթացը հնարավոր է ձգձգվի եղանակի պատճառով, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ գործը պետք է կատարվի կարճ ժամկետներում, էկոլոգիական աղետը կանխելու համար»,- ասել է Իտալիայի Քաղաքացիների պաշտպանության ազգային գործակալության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին։

Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Կոստա Կոնկորդիան» ժամում 2-3 միլիմետր սուզվում է ծովը, իսկ գիշերը, երբ ուժեղ քամի է լինում, սուզվում է 3,5 մմ։