Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխա չէր. Տիկնիկ էր

Հասարակություն
eca3d3de4dbb32227458371fae18f4e4

Հունվարի 29-ին`ժամը 14.47-ին Փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում`Փամբակ գետում (Փամբակ գյուղի մոտ) նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել կասկածելի մարմինը. պարզվել է, որ այն տիկնիկ է:

Ուղեւորին տեղափոխել են հիվանդանոց

Հունվարի 29-ին Արագածոտնի մարզում`Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՏՏ 600 պետհամարանիշի (վարորդ` Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ Վ.Գրիգորյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր` Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ,1973 թվականին ծնված Արմինե Գրիգորյանը , ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Պատահար

Հունվարի 29-ին`ժամը 21.56-ին Գեղարքունիքի մարզում`Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 20 ՏՏ 633 պետհամարանիշի(վարորդ` Վ.Բաղդասարյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձնակույտի մեջ:

Փրկարարների ուժերով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:
Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։