Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվոր է սպանվել

Հասարակություն
ad53655da1d71c9e86434bea2e22ff09

Այսօր հայտնի է դարձել, որ հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:

Սպանություն կատարելու կասկածանքով շաբաթ օրը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Փայլակ Շահնազարյանը Հայաստանի Տավուշի մարզից էր։