Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցներին

Հասարակություն
6e19576909082f04f3b04f4330dec80a

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վրաստան է ուղարկել ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար:

Դասագրքերը տրամադրվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում:

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից, կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն:

Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերն արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ դրանք կբաշխվեն դպրոցներին:

Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:

Հավելենք, որ 2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տրամադրել է 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր: