Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Facebook»-ը վաճառվում է

Հասարակություն
e3a7fb94ed341f08050b2b5bcdd767cd

«Facebook» սոցիալական կայքը նախատեսում է ձեռք բերել մոտ 5 միլիարդ դոլար՝ այսօր իրականացնելով ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ:

Սպասվում է, որ ընկերության բաժնետոմսերի իրական վաճառքը կսկսվի մի քանի ամիս անց, և որոշ վերլուծաբանների գնահատականի համաձայն, ընկերության շուկայական արժեքը կարող է կազմել մոտ 100 միլիարդ դոլար:

Մասնագետների հաշվարկների իրականացման դեպքում «Facebook»-ի շուկայական արժեքը կհավասարվի «Boeing» կամ «McDonalds» խոշոր կորպորացիաների նման ընկերությունների արժեքին, սակայն զգալիորեն ցածր կլինի «Apple» ընկերության շուկայական արժեքից:
Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։