A
A
Չկերած խմորեղենը առգրավեցին
Ոոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից, ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով, գողացել են մեկ արկղ խմորեղեն:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Գերասիմ Մ.-ին և 1980 թ. ծնված Գնել Ս.-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է: