Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսով մի ձող են գողացել

Հասարակություն
42f000f9095d37ee2a8883f23f7ec5db

Փետրվարի 1-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատապարտված երկու տղամարդու՝ 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին և 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ին:

Նրանք խոստովանել են, որ հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մի բնակարանի պատշգամբից գողացել են 3.5 մ երկարությամբ 12 մմ տրամաչափի մետաղյա 30 ամրան:

Կատարվում է հետաքննություն:

Մեկ տարի առաջ իր է գողացել, երեկ բռնվել

Հունվարի 31-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Դվին գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Կ.-ին:

Պարզվել է, որ նա 2011 թ. փետրվարին պատուհանից մտել է համագյուղացիներից մեկի տուն և գողացել կենցաղային իրեր:
Կատարվում է հետաքննություն: