Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակ ցուցակ

Հասարակություն
d41202dfb5de70b184efdfa92820f58f

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարեկան Սպիտակ ցուցակ:

Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում:

Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:

Այս ցուցակում ընդգրկվել են ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը։