Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում տապան կկառուցեն

Հասարակություն
ab1a39c6110dae1ff5b9abd5d0bc99d4

Վաղը Հանրային խորհուրդի Մշակույթի ենթահանձնաժողովը քննարկելու մի առաջարկ, որն արվել է դեռեւս մեկ տարի առաջ։ 2011թ ստեղծվել էր նախաձեռնող խումբ, որն առաջարկում է Հաղթանակ զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում Արարատ լեռան դիմաց կառուցել «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիր։

Ենթադրվում է,ո ր այն իրական չափերով եւ բնական նյութերից կպատրաստվի` ըստ Աստվածաշնչի:Այնտեղ կտեղադրվեն պատմական տապանի մարդկային եվ կենդանական կազմի կրկնօրինակները, փաստաթղթեր,ին պես նաեւ աշխարհի բոլոր պետությունների դրոշներն ու
զինանշանները:

Նախաձեռնող խմբում են Սոս Սարգսյանը, Արամայիս Սահակյանը, Մերուժան Տեր Գուլանյանը, Լեւոն Թոքմաջյանը, Կարեն Աղամյանը, Թորոս Ումրիկյանը, Մարտուն Հարությունյանը։