Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ աշակերտները կասեն՝ ինչ կգրեր Դիկենսը

Հասարակություն
ad7a51bd62f595227fe559b7e23e8a25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին:

ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով:

Քննարկման ընթացքում նշվել է, որ հանրակրթական դպրոցներն ակտիվորեն մասնակցում են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Չ. Դիկենսի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես «Ինչ կգրեր այսօր Դիկենսը» թեմայով շարադրությունների մրցույթին:

Կողմերը քննարկել են նաև անգլերենի ուսուցիչների կարողությունների ու հմտությունների զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: