Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկգլխանի, վեցոտանի, երկպոչանի է ծնվել (տեսանյութ)

Հասարակություն
127c2c5dbb79144629c45242f8688a27

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում լույս աշխարհ է եկել 2 գլխանի, 6 ոտանի եւ երկու պոչանի հորթուկ՝ երկսեռանի: Կենդանին ծնվելուց մի քանի րոպե անց սատկել է։

Աննորմալ ծնունդն ընդունել է Հայկական պետական ագրարային համալսարանի վիրաբուժության եւ ծննդագրության ամբիոնի դասախոս Վրեժ Խոցանյանը՝ կեսարյան հատումով։

Հորթուկի լեշը տեղափոխել են Հայկական պետական ագրարային համալսարանի թանգարան, իբրեւ ցուցանմուշ։

Համալսարանի վիրաբուժության եւ ծննդագրության ամբիոնի վարիչ Գրիգոր Սերոբյանը երեւույթը գնահատել է որպես գենային մուտացիա։

Մանրամասները՝ տեսանյութում։