Ծաղկած սակուրան՝ սառած Ճապոնիայում
Ի հեճուկս դաժան սառնամանիքների, Ճապոնիայի Նագոյա քաղաքում, ծաղկել է սակուրան։
Բնության երևույթը տեղի բուսաբաններին տարակուսանքի առջև է կանգնեցրել։
«Սակուրայի ծաղկունքը տարվա այս եղանակին խախտում է բնության բոլոր կանոնները։ Մենք չգիտենք, թե դա ինչով է պայմանավորված»,- լրագրողներին ասել է Նագոյայի Բուսաբանական այգու ներկայացուցիչը։
«Նուրբ, դեղձի գույնով ծաղկած սակուրան զարմացնում ու հիացնում է մարդկանց։ Սառնամանիքի ու անդադար տեղացող ձյան միջից ծաղկած հրաշքն ասես ուժ է տալիս մարդկանց՝ կոչ անելով արհամարհել ցուրտն ու ապրել երջանիկ»,- գրում են ճապոնական ԶԼՄ-ները։
Ծաղկած սակուրան տեսնելու և «նրա հետ նկարվելու» համար մարդիկ հաղթահարում են դաժան ցուրտն ու Ճպոնիայի տարբեր քաղաքներից շտապում Նագոյա։
Ի դեպ՝ Աշխարհը համակած սիբիրյան ցուրտ հոսանքները չեն խնայել նաև Ճապոնիան։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Հոկայդո կղզում՝ -32,6։ Արդեն մի քանի օր է, Ճապոնիայի վրա առատ ձյուն է տեղում։ Տեղ-տեղ ձյան շերտը հասել է 4,3 մետրի։ Ավելի քան 50 մարդ մահացել է ցրտից։