Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միասին»-ը մոնիտորինգ է անում

Հասարակություն
025fc8b76690fe0dbfbd639a5fc1493e

Սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման նպատակով տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 5200 պայմանագիր: Այս մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացը, ընդգծելով, որ դա տնտեսավարողների պայմանագրային պարտավորություն է և նրանք ուղղակի պարտավոր են ներգրավվել հարակից տարածքների բարեկարգման ու սանմաքրման աշխատանքներում:

Անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների ու ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը`առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խումբը ուսումնասիրել է Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջանների շուկաներն ու ստորգետնյա անցումները և ընդհանուր առմամբ սանիտարական վիճակը գնահատվել է բավարար: Արձանագրված թերությունների մասով`տվյալ տարածքները շահագործող կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք և ապահովել պատշաճ սանիտարական վիճակ:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն:
Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան նաև այնպիսի երեխաները, որոնք դպրոցական լինելով հանդերձ`սոցիալական պայմաններից ելնելով մեծ թվով բացակայություններ ունեն:

«Եթե երեխաները հատկապես սոցիալական պատճառներից ելնելով չեն հաճախում դպրոց, ապա այդ խնդիրը ոչ միայն ընտանիքինն ու դպրոցինն է, այլև մեր քաղաքինը: Այդ նպատակով մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` աջակցելու այդ երեխաներին կրթություն ստանալու հարցում և պահենք մեր մշտական հոգածության տակ»,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով համապատասխան վարչությունների աշխատակիցներին հավելյալ ստուգումներ կատարել և ապահովել երեխաների հաճախելիությունը:

Հասարակական տրանսպորտի կանոնակարգման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում, ինչպես զեկուցել է տրանսպորտի վարչության պետը, հայտնաբերված մի շարք խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Ըստ մամլո հաղորդագրությանը՝ միաժամանակ «Միասին» երիտասարդական շարժման հետ համատեղ սկսվել է ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգ: