Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է կասկածելի խմիչքի վաճառքը

Հասարակություն
fd3a760917a601d4942dd326dc3da6b6

Շուրջօրյա հսկողության արդյունքում ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները Երևանի և Արտաշատ քաղաքի մի շարք առևտրի կետերում հայտնաբերել և կանխել են կասկածելի, ինչպես նաև ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով` ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի ճշտության ստուգման նպատակով, տեսչության աշխատակիցներն օրերս այցելել են ՙԱյրարատ՚ տոնավաճառ, որտեղ անհատ ձեռնարկատեր Կորյուն Խաչատրյանի մոտ հայտնաբերել են կասկածելի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ՙԵրևանի կոնյակի գործարան՚, ՙՄԱՊ՚, ՙՀոկտեմբերյանի կոնյակի գործարան՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների պիտակներով տարբեր տեսակի կոնյակներ. 11 շիշ կոնյակ դրոշմավորված է եղել շշերի տարողությանը չհամապատասխանող նշագրումով ակցիզային դրոշմանիշերով, որոնց տարբերակիչ նշանները և հոլոգրաֆիկ ժապավենները չեն համապատասխանել պետական նմուշին:

Մայրաքաղաքի մեկ այլ առևտրի կետում էլ` Շինարարների փողոցում գործող ՙԼԼԼ և ՍՌԷ՚ ՍՊԸ խանութում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության համապատասխան բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ժամկետանց դրոշմանիշերով գինու շշեր, իսկ Արտաշատում գործող ՙՊարտեզ ՄԱԽ՚ՍՊԸ խանութում` ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի տեսականի:

Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը։