Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը փորձել է կոծկել երեխայի մահը

Հասարակություն
04af6afc4f713e714c579e71cdaa905d

2012 թ. փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանի դիմումի քննությունը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ:

Նախորդ դատական նիստի ընթացքում Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը գործի նյութերին ծանոթանալու համար միջնորդություն էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանը մահացել է 2010 թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5-րդ դպրոցում համադասարանցիների միջև ծագած վիճաբանության հետեւանքով։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը Դ. Գասպարյանի մահվան հանգամանքը հայտնի է դարձել 2010 թ. հունիսի 5-ին, սակայն քրեական գործ չի հարուցվել:

2010 թ. հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ առողջությանը հասցված թեթև վնասի հատկանիշներով: