Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավապետը ստիպված է ապրել 27 ու կես դար

Հասարակություն
9d2600c22b4f9c84839300bf7f35a249

Իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետին՝ Ֆրանչեսկո Սկետտինոյին սպառնում է 2 700 տարվա բանտարկություն:

Ֆլորենցիայի դատարանը փետրվարի 10-ին վերջնական որոշում կկայացնի: Իսկ մինչ այդ Սկետտինոն գտնվում է տնային կալանքի տակ:

Մեղադրող կողմը պահանջել է աղետյալ նավի նավապետին դատապարտել մի քանի հոդվածներով. 15 տարի՝ ոչ կանխամտածված սպանության, 10 տարի՝ զբոսանավը աղետի ենթարկելու, 8 տարի՝ յուրաքանչյուր զոհված և անհայտ կորած ու ճակատագրի քմահաճույքին մատնված ուղևորների համար:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը իտալական «Կոստա Կոնկորդիա» շքեղ զբոսանավը Ջիլիո կղզու շրջակայքում բախվել է ստորջրյա խութերին եւ ենթարկվել աղետի: Նավում գտնվող 4200 ուղևորներից 17-ը զոհվել են, 15-ին մինչ օրս չեն գտնում:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են հունվարի 31-ին:

Նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոյին մեղադրանք է առաջադրվել աղետի առաջին օրը՝ նավն առաջինը լքելու և աղետի ժամանակ հարբած լինելու համար: