Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվերադարձ միլիոններ՝ ՀՀ տնտեսությանը

Տնտեսություն
77eaf9a80d61cc294845d2ba25720e4f

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային Ֆինանսական կորպորացիան /IFC/ Հայաստանին աջակցելու է տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Այսօր համաձայնագիր են ստորագրել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Թոմաս Լյուբեքը:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ փաստաթղթով նախատեսված է Հայաստանում իրականացնել հարկային վարչարարության բարեփոխումներ, արտահանման և ներմուծման գործընթացների աջակցություն, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների ստուգումներ և ապահովել սննդի անվտանգություն:

«IFC-ն պատրաստ է այսուհետ համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ առևտրային ոլորտում: Համաձայնագրի շրջանակներում կիրականացվի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիր»,- տեղեկացրեց նախարարը։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասյան տարածաշրջանի բաժնի ղեկավար Թոմաս Լյուբեքն էլ ներկաներին բացատրեց. «Փոքր ձեռնարկատերեն ու բիզնեսներն են, որոնք երաշխավորում են երկրի տնտեսության աճը և զարգացումը»:

Պարոն Լյուբեքը տեղեկացրեց, որ IFC-ը շարունակում է Հայաստանում ներդրումներ անել նաև այլ ուղղություններով, որոնց գումարային չափը հասել է 40 մլն դոլարի՝ հաշվետու ժամանակահատվածում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ նշեց. «ֆինանսական տեսակետից գրանտ է և անվերադարձ։ Նպատակը տեխնիկական աջակցությունն է»: