Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկել է

Հասարակություն
c0b083027c9960380d99d10f7defb13b

Փետրվարի 8-ին` ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 13-րդ բնակարանում բնակիչն ընկել է և չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1932 թվականին ծնված Հռիփսիմե Մալխասյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:


Փլուզվել է տանիքը

Փետրվարի 8-ին` ժամը 11.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ Ասյա Սուքիասյանի տան թիթեղյա տանիքը. տուժածներ չկան:

Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: