Գույքը կարելի է գրանցել էլեկտրոնային կարգով
Կառավարությունը այսօր հաստատել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը։
Ընդունված որոշման շնորհիվ նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող շուրջ 1106 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր հնարավորություն կստանան էլեկտրոնային թվային ստորագրությունները ձեռք բերել 3500 դրամով` 13000 դրամի փոխարեն։
Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, նշելով, որ էլեկտրոնային ստորագրության սուբսիդավորումը, որ յուրաքանչյուրի համար կազմում է 9500 դրամ, հերթական օժանդակությունն է փոքր բիզնեսին»։