Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղայիները «պայքարում» են ձյան դեմ

Հասարակություն
3adc92bde84e3f70fe9aa892eb8aa9da

47 ժամ անց բացվել է երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը։ Երկարատև ձյունից հետո այստեղ առաջացել են մոտ 6-մետրանոց ձնակույտեր, իսկ մաքրման աշխատանքները դժվարացնում էր ուժեղ քամին: Դրա հետեւանքով փետրվարի 10-ին և 12-ին դադարեցված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի միջազգային գնացքների երթևեկությունը:  Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին:

Երկաթուղայիններին հատուկ օգնություն են ցուցաբերել Արտակարգ իրավիճակնրի նախարարության մասնագետները։ Նրանց շնորհիվ ձյունից ազատվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկան:

Ամբողջ գիշերվա ընթացքում անց են կացվել «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ:

Մաքրման աշխատանքները երկաթուղիում շարունակվում էին՝ չնայած ծանր եղանակային պայմաններին: