Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը 2 շաբաթ ժամանակ ունի (տեսանյութ)

Հասարակություն
f8c0fe41982601e434da0441064a6388

Բնապահպան ակտիվիստներն այսօր «Աբովյան պուրակից» բողոքի երթ էին կազմակերպել դեպի Սերժ Սարգսյանի նստավայր` պահանջելով չվավերացնել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունները:

Այստեղ նրանց ընդառաջ դուրս եկավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչն ու բնապահպաններին հրավիրեց նստավայր: Սերժ Սարգսյանին ուղղված՝ ակցիայի մասնակիցների նամակն ընդունել են ու տեղեկացրել, որ բնապահպաններն ունեն ընդամենը 2 շաբաթ, դրանից հետո Սերժ Սարգսյանը կամ կվավերացնի օրենքը, կամ ետ կուղարկի ԱԺ:

«Շահի միջավայրի ագահության փորձաքննություն»,- այսպես էին վերտառել բնապահպան-ակտիվիստները՝ ԱԺ փետրվարի 6-ին ընդունած «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նրանք խիստ մտահոգիչ են համարում։

«Այն ավելի հեշտացնում է ծառահատումների եւ կանաչ տարածքների վերացման գործընթացը: Կառուցապատողներն ավելի կշահեն այդ օրինագծից, քան հանրությունը»,- լրագրողներին հայտնեց բնապահպան-ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը:

Եղիա Ներսիսյանն էլ հավելեց, որ եթե բիզնեսմենը ինչ-որ որոշում կայացնի, կարող է ցանկացած տեղում, առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու, շինարարություն իրականացնել:

Իրավաբան Արթուր Գրիգորյանը վստահ է, որ այս օրինագծով «մենք խաչ ենք քաշում բոլոր անտառների վրա: Այս օրենքով հասարակությունը մեկուսացվում է որոշումների կայացման գործընթացից»:

Բնապահպանների երթին միացել էին ԱԺ «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորները: Բացի այդ, ակցիայի մասնակիցներին այսօր ընդունելու է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը.