Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է լոգարանում

Հասարակություն
665b800ff84818d6ec85c9e007fb44e1

Փետրվարի 14-ին`ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 153 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Մարիամ Մուրադյանի դին:

Տանիքում ջերմահարվել են կոնստրուկցիաները

Փետրվարի 14-ին`ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Հ.Ղանդիլյան փողոցի թիվ 10 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.57-ին, մարվել`18.26-ին:

Այրվել է ջրի բաքի մեկուսիչ շերտից 5 քմ, ջերմահարվել՝ փայտյա կոնստրուկցիաներից՝ 20 քմ մակերեսով հատված:

Ավտովթար` գայի պողոտայում

Փետրվարի 14-ին`ժամը 18.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում («Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆասյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները և «ԵրԱԶ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը:

«ԵրԱԶ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ,1942 թվականին ծնված Տ.Ֆարսյանը և ուղևորներ`1962 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը ու 1936 թվականին ծնված Արտյուշ Աջամյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը`1958 թվականին ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» կենտրոն:

Տ.Ֆարսյանի, Ն.Պետրոսյանի և Ա.Աջամյանի վիճակը գնահատվել է ծանր, Լ.Միլոյանինը` բավարար:

Հրդեհ` խանութում

Փետրվարի 15-ին`ժամը 03.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկում գտնվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել` 04.55-ին:
Դալլաքյանին պատկանող «Սեպս» խանութի սրահում այրվել են ծխախոտի ցուցադրափեղկ (ստենդ), տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ: