Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թամամյանի դատը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
01c98880cfd41b5ed87e05c0b5e203be

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատավարությունը։

Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նույն գործով մեղադրվում են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Պետրոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Վերջինիս միջնորդությամբ դատարանը նրան հատկացրել է հանրային պաշտպան: Ռուզաննա Սիրեկանյանը Վահան Խանզադյանի պաշտպանությունը ստանձնել է փետրվարի 14-ին:

Այսօր նա գործի նյութերին ծանոթանալու նպատակով դատարանից 10 օր ժամանակ խնդրեց եւ միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև մարտի 6-ը: