A
A
Թունավորված երիտասարդը՝ ինտերնետ ակումբում
21-ամյա Գևորգ Խաչատրյանը մնացել էր փակված «Նեքսուս» ինտերնետ ակումբում։ Փրկարար ծառայությունում ահազանգ է հնչել, թե Երևան քաղաքի Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղի ուժերով բացվել է դուռը: Ներսում հայտնաբերվել է Գևորգ Խաչատրյանը, ով ալկոհոլային թունավորման նախանշաններով, տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։