A
A
Իսրայելի դեսպանը ժխտել է
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Դորրիթ Հոլենդերը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Vesti.Az»-ի թղթակցի հարցին, թե. «հնարավո՞ր է, որ Իսրաjելն ընդունի հայերի ցեղասպանությունը, հաշվի առնելով թուրք-հրեական հարաբերությունների վատթարացման հարցը», դեսպանն ասել է՝«ես կպատասխանեմ մեր արտգործնախարարի խոսքերով. մենք ընդունում ենք հայ ժողովրդի հետ կատարված աղետը, սակայն չենք ընդունում, որ դա ցեղասպանություն է եղել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կնեսեթը մի քանի անգամ փորձել է քննարկման դնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն ամեն անգամ այն հետաձգվել է։