Որբերին կտեղավորեն կոմունալ բնակարաններո՞ւմ
1 մլրդ 512 մլն դրամ։ Այս գումարը պետությունը 2009-ին հատկացրել է մանկատան շրջանավարտներին, նրանց բնակարաններով ապահովելու նպատակով: Նրանց մեծ մասն այսօր այնուամենայնիվ, անօթեւան է:
Այսօր Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակում կազմակերպված քննարկման ընթացքում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ամենայն պատասխաբտվությամբ հայտարարեց. «Կառավարությունն էլ է հասկացել, որ այն գումարները, որը տրվել է մակատան շրջանավարտներին, մի լավ կերակրաման է որոշակի մարդկանց համար»:
Տիկին Բախշյանը պատահական չի համարում, որ 2010-ից առ այսօր մանկատան շրջանավարտներին հասանելիք բնակարանային ծրագրի համար պետբյուջեից ոչ մի լումա չի հատկացվել։ Այս մասին տիկին Բաշխյանը բազմիցս է տեղեկացրել Աշխատանքի եւ սոցիալական հացերով նախրարին, ինչը հաստատեց նաեւ փոխնախարր Ֆիլարետ Բերիկյանը:
«Գրավոր մենք տիկին Բախշյանին վերջին մի քանի տարում երեւի մի 15 հազար էջ պատասխանել ենք՝ մեր նախարարությունը գերածախս է տալիս ենք այդ պատճառով: Այս հարցի նկատմամբ հիվանդագին աժեոտաժ սկսեցին ստեղծել այն մարդիկ, որոնք որ բուն խնդրի էության մեջ չէին մտել: Տարբեր ձեւերով սկսում են տարբեր հարցեր շահարկվել»,- պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
Քննարկմանը ներկա էին նաեւ մանկատան շրջանավարտներ, որոնցից Արտակ Սարգսյանը իր ընկերների իրավունքները պաշտպանելու համար ստեղծել է «Այգաբաց Միաբանություն» ՀԿ-ն: Նրա կարծիքով, մինչեւ 2008թ. գործող ծրագիրը ինչ-որ չափով հույս էր ներշնչում մանկատան սաներին՝ երբեւէ տանիք ունենալու համար:
Իսկ փոխնախարար Ֆիլարետ Բերիկայնը մանկատան սաներին խոստացավ խնդիրին եթե ոչ ամբողջական, ապա մասնակի լուծում տալ՝ մանկատան մի քանի շրջանավարտներին տեղավորել մոռացված Սովետների կոմունալ կենցաղի սկզբունքով. մի քանիսին՝ մեկ բնակարնում: