Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետն ընդդեմ սառցալուլաների

Հասարակություն
96718c1efb4dfbb98eb9338fb0f5e5d1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել է բազմաբնակարան եւ հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված, ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ «սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը»:

«Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ներքև թափվելով, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը և կյանքին:

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից տնօրինվող շարժասանդուղքների թռիչքային բարձրությունը սահմանափակ է և ունեցած հնարավոր բարձրության վրա է միայն տնօրինվում, տեխնիկական աջակցության խնդրանքով Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի տրամադրած շարժասանդուղք ունեցող հրշեջ մեքենաների օգնությամբ էլ իրականացվում են բարձրահարկ շենքերի կտուրներից սառույցի և ձնահեռացման աշխատանքները:

Հաշվի առնելով բուն մաքրման ընթացքում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հատվածաբար օպերատիվ հերթապահություն էին իրականացնում նաև պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները»,- հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: