Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկտոր Շենդերովիչը՝ «Ա1+»-ի եթերում

Հասարակություն
3b95cb040c43a95bedfcbf39a345d451

Այսօր՝ Երեւանի ժամանակով 15.20-ին «Հետգրություն» հաղորդաշարի հյուրը կլինի հայտնի գրող, հրապարակախոս, ռադիո եւ հեռուստահաղորդավար Վիկտոր Շենդերովիչը։

Հաղորդումը եթեր կհեռարձակվի ժամը 15.20-ին, կրկնությունը՝ 19.20-ին։

Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների հասարակությունը նրան ճանաչում է որպես շիտակ եւ ազատ խոսքի ջատագովի, ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մտավորականի։

2010 թվականին Շենդերովիչը ստորագրել է Ռուսաստանի ընդդիմության՝ «Պուտինը պետք է հեռանա» խորագիրը կրող հայտարարությունը։

2011 թվականից նա վարում է ինտերնետում հեռարձակվող Հանրային հեռուստատեսության «Կարճ ասած» («Короче!») եւ «Չամիչ՝ բլիթից» («Изюм из булки») հաղորդումները։

Լրագրողական եւ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հանրույթներին հատկապես հոգեհարազատ է Շենդերովիչի «Խոսքի ազատությունը՝ Ռուսաստանում- մեկնում եւ ետդարձ» դասախոսությունը։